ԱՄՆ-ն, Կուբան, Կարիբյան ավազանն ու հարակից կղզիները խոցած «Իրմա» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 60-ը
ՄիջազգայինԱՄՆ-ին, Կուբային և հարակից կղզիներին հարվածած «Իրմա» փոթորիկի զոհերի թիվը աղետից տուժած բոլոր տարածաշրջաններում գերազանցել է 60-ը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, ևս 5 մարդ մահացել է Ֆլորիդայի ծերանոցներից մեկում:
Նշվում է, որ Ֆլորիդա Կիս կղզիների շուրջ 10 000 բնակիչ մնացել է տներում ատլանտյան ամենահզոր ծովամրրիկներից մեկի ժամանակ և, հավանաբար, նրանց այնտեղից տարհանելու կարիք կլինի:
Փոթորիկի հետևանքով Մայամին մասամբ ջրի տակ էր հայտնվել: Տարերային աղետը խոցել է նաև հարևան նահանգները՝ Ալաբաման, Ջորջիան, Հարավային Կարոլինան և Հյուսիսային Կարոլինան: Մինչ այդ այն ավերածություններ էր գործել Կարիբյան ավազանի կղզիներում, որտեղ տասնյակ մարդիկ են զոհվել: