Ոստիկանությունը Լոնդոնի մետրոյում պայթյունը ահաբեկչություն է համարում
ՄիջազգայինՈստիկանությունը Լոնդոնի մետրոյում պայթյունը ահաբեկչություն է դիտարկում, սակայն հետաքննությունը դեռ ընթացքի մեջ է։ Այս մասին ասված է Լոնդոնի ոստիկանության միկրոբլոգում հայտնված հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը լոնդոնցիներին կոչ է արել զգոն լինել եւ հայտնել տարօրինակ վարքագծով մարդկանց մասին։ Ոստիկանության ներկայացուցիչ Նեյլ Բասուն հայտնել է, որ կա մի քանի տուժած, սակայն նրանց թիվը դեռ հստակ չի հաղորդվում։
Ականատեսները հայտնում են, որ պայթյունը խուճապ է առաջ բերել։ Մարդիկ սկսել են արագ դուրս վազել մետրոյից։ Ավելի ուշ համացանցում հայտնվել էր այն դույլի լուսանկարը, որի մեջ պայթել էր փաթեթը։
Հիշեցնենք, որ պայթյունը հնչել էր սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյի Փարսոնս Գրին կայարանում։