Մոսկվան չի հրաժարվի Դոնբասի բնակիչներին մարդասիրական աջակցությունից
ՄիջազգայինՄոսկվան չի հրաժարվի Դոնբասի բնակիչներին մարդասիրական աջակցությունից։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բնականաբար, մարդասիրական նկատառումներից ելնելով, Ռուսաստանը կշարունակի հոգ տանել մարդկանց մասին, որոնք քաղաքացիական պատերազմի պատճառով լքել են սեփական երկիրը»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված հաղորդագրությունները, որ կառավարությունը կարող է հրաժարվել Դոնբասին աջակցելուց՝ հօգուտ Ղրիմի եւ Կալինինգրադի։
Պեսկովը հստակեցրել է, որ խոսքն ընդամենը միջոցների վերաբաշխման մասին է․ «Դա չի նշանակում, որ որեւէ ուղղությամբ կրճատում կլինի հօգուտ մյուսների»։