Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը հավանություն է տվել անկախացման հանրաքվեի օրինագծին
ՄիջազգայինԻրաքյան Քուրդիստանի խորհրդարանը հավանություն է տվել սեպտեմբերի 25-ին անկախացման շուրջ հանրաքվեի օրինագծին, գրում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:
Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը ուրբաթ երեկոյան վերսկսել է իր աշխատանքները՝ գրեթե 2 տարվա դադարից հետո։ Պատգամավորների քննարկման հիմնական թեման հենց անկախացման շուրջ հանրաքվեն է եղել։
Հիշեցնենք, որ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այս հանրաքվեն բացարձակ անօրինական են համարում։ Հանրաքվեի անցկացմանը դեմ է քվեարկել Իրաքի խորհրդարանը։