Չեխիայում տեղի ունեցած ավտովթարից հետո երկրի ԱԳ նախարարին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց
ՄիջազգայինՉեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկն ուրբաթ երեկոյան գլխի շրջանում վնասվածք է ստացել երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Նրան ուղղաթիռով տեղափոխել են Բռնո քաղաքի հիվանդանոց և բուժզննումից հետո ուղարկել տնային բուժման։ Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, լրագրողներին ասել է դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչ Իռենա Վալենտովան։
«Նա վնասվածք է ստացել գլխի շրջանում, սակայն այժմ նրա վիճակն ընդհանուր առմամբ նորմալ է»,- ասել է Վալենտովան։
Ոստիկանության տվյալների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել մի քանի մեքենայի մասնակցությամբ։ Ընդհանուր հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ։
Զաորալեկը ներկայացնում է Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։

