Արեւմուտքը Բարզանիին առաջարկել է 2 տարով հետաձգել Քուրդիստանում հանրաքվեն
ՄիջազգայինԱրեւմուտքը Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանինն առաջարկել է հանրաքվեի անցկացումը հետաձգել 2 տարով։ Այս մասին «Աշ Շարկ ալ Աուսատ» թերթին հայտնել է Քուրդիստանի սոցիալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար Մուհամմեդ Հաջի Մահմուդը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի՝ միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգուրքը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ ՄԱԿ պատվիրակների հետ Բարզանիին հանրաքվեի համար այլընտրանքային պլան էր ներկայացրել։ Փաստաթղթի մանրամասները չեն հրապարակվել։
Սեպտեմբերի 25-ին կայանալիք հանրաքվեն առաջարկում են հետաձգել 2 տարով, մինչեւ ՄԱԿ Իրաքի հարցով նիստում քննարկվի Իրաքյան Քուրդիստանի խնդիրը եւ անկախության մասին հանրաքվեն։ Այդ ընթացքում երեք երկրներն ու ՄԱԿ–ը կփորձեն լուծել դաշնային կառավարության եւ տարածաշրջանի միջեւ առկա խնդիրները։
Քուրդիստանի սոցիալ–դեմոկրատական կուսակցության ղեկավարի խոսքով՝ էրբիլը պնդում է, որ հանրաքվեի հարցը դրվի ՄԱԿ օրակարգում եւ սահմանվի դրա անցկացման ամսաթիվը։