Լոս Անջելեսում մահացել է «Կնքահայրը» և «Օտարը» ֆիլմերից հայտնի դերասանը
ՄիջազգայինԼոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում մահացել է ամերիկացի կինոդերասան և երգիչ Հարի Դին Ստենթոնը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, դերասանը կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում: Կինեմատոգրաֆի ասպարեզում աշխատանքին Սթենթոնը նվիրել է իր կյանքի 60 տարին:
Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նա հարյուրից ավելի դերեր է կերտել: Ամենից նշանավոր ֆիլմերի շարքին են դասվում «Կնքահայրը 2», «Կանաչ մղոն» և «Օտարը» ֆիլմերը:
Կինոյում Սթենթոնի վերջին աշխատանքը «Թվին Պիքս» սերիալում Կառլ Ռոդի դերն է եղել: