Բանգլադեշը սահմանափակել է Մյանմարից գաղթած 400 000 ռոհինջա մուսուլմանների տեղաշարժը
ՄիջազգայինԲանգլադեշի իշխանությունները հայտարարել են հարևան Մյանմարից գաղթած 400 000 ռոհինջա մուսուլմանների տեղաշարժը սահմանափակող խիստ արգելքների մասին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, երկրի ոստիկանական իշխանությունները հայտարարել են, որ ռոհինջա ներգաղթյալները պետք է տեղակայվեն հատուկ իրենց համար նախատեսված վայրերում: Նրանց արգելվում է տեղափոխվել այլ վայրեր:
Իշխանությունները հայտնել են նաև Քոքս Բազար քաղաքում 400 000 մարդու համար նախատեսված վրանային ճամբար կառուցելու մտադրության մասին:
Հիշեցնենք, որ ռոհինջա ցեղախմբի ներկայացուցիչները Մյանմայից հեռանում են օգոստոսի 25-ից սկսած՝ իրենց դեմ իրականացվող բռնությունների ֆոնին: ՄԱԿ-ը նրանց նկատմամբ գործողությունները բնութագրում է որպես էթնիկ զտումներ: