Սեպտեմբերին Չինաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
ՄիջազգայինՌուսաստանն ու Չինաստանը սեպտեմբերի 18-26-ն ընկած ժամանակահատվածում համատեղ զորավարժություններ կանցկացնեն՝ «Ծովային փոխհամագործակցություն 2017» խորագրով: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Ուսումնավարժանքներին կմասնակցի 11 նավ, երկու սուզանավ, երկու բաթիսկաֆ, չորս հակահրդեհային ինքնաթիռ և չորս նավային տեղակայման ուղղաթիռ:
Զորավարժությունները բաղկացած կլինեն 2 փուլից՝ առափնյա և ծովային: Առաջինը տեղի կունենա Վլադիվոստոկում մինչև ամսի 21-ը: Երկրորդ փուլը կանցկացվի խաղաղօվկիանոսյան նավատորմի առափնյա զորքերի դաշտում: