Բավարիայի ռեստորաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կա 2 զոհ և 2 տուժած
Միջազգային«Մենք գտնվում ենք հետաքննության ամենասկզբում», - ասել է ոստիկանը՝ հրաժարվելով ներկայացնել միջադեպի պատճառները:
Նախնական տվյալների համաձայն՝ մարդասպանը ռեստորան է եկել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 22:30-ին: Նա զինված է եղել և կրակ է բացել, և հրաձգության հետևանքով տեղում մահացել է երկու տղամարդ: Երկու կին ծանր վնասվածքներ է ստացել, սակայն նրանց վիճակը կայուն է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ռեստորանի մոտակայքում գտնվող տների բնակիչները կրակոցներ են լսել և ոստիկանություն կանչել: Ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է դեպքի վայրի մոտակայքում: