Ռումինիայում հզոր փոթորկի հետևանքով 8 մարդ է մահացել
ՄիջազգայինՌումինիայի արևմուտքում հզոր փոթորկի հետևանքով 8 մարդ է մահացել, հայտնում է korrespondent.net-ը՝ Digi24.-ին հղումով։
Նշվում է, որ տվյալ շրջանի բնակիչներին չեն նախազգուշացրել մոտեցող փոթորկի մասին, որի քամու արագությունը կազմել է ժամում 90 կմ։
Տարերային աղետի 15 րոպեի ընթացքում մահացել է 8 մարդ, 67-ը վիրավորվել է։ Վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, հեղեղվել են մի քանի տներ։