Թեև ես հին հեղափոխական եմ, բայց որևէ ցանկություն չունեմ նոր հեղափոխություն կազմակերպելու. Սաակաշվիլի
ՄիջազգայինՎրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի Վիննիցա քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժաամանակ հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում նոր հեղափոխություն իրականացնել երկրում, թեև բավականին «հին հեղափոխական է», գրում է «Гордон»-ը:
«Թեև ես հին հեղափոխական եմ, բայց որևէ ցանկություն չունեմ նոր հեղափոխություն կազմակերպելու», - ասել է Սաակաշվիլին:
Նա հայտնել է, որ պատրաստվում է ճանապարհորդել ամբողջ Ուկրաինայով և հավաքել քաղաքացիների բողոքներն ու պահանջները, որոնք վերջում կհանձնվեն երկրի գերագույն ռադային:
Իր իսկ պահանջների իրականացմանը Սաակաշվիլին պատրաստվում է հասնել միմիայն օրենքի ճանապարհով:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել է, որ պատրաստվում է ելույթ ունենալ մայրաքաղաք Կիևում՝ ներկայացնելով իր երեք հիմնական պահանջները:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանցագործություն է անվանել Ուկրաինա-Լեհաստան սահմանին Սաակաշվիլիի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին, աջակիցների ուղեկցությամբ «Շեգինի» անցակետում սահմանապահների շղթան ճեղքելով, ներխուժել է Ուկրաինայի տարածք: