«Բոկո Հարամ» խմբավորման առաջնորդը ստիպողաբար ամուսնացրել է առևանգված աշակերտուհիներին
Միջազգային«Բոկո Հարամ» արմատական խմբավորման առաջնորդը հերքել է այն փաստը, որ զինյալները հաշտություն են կնքել Նիգերիայի իշխանությունների հետ: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
«Այս պատերազմում հետ ճանապարհ չկա»,- ասել է նա տեսահաղորդագրությունում։
Գործակալության տվյալներով՝ խմբավորման առաջնորդը նաև հաղորդել է, որ գրոհայինների գերության մեջ գտնվող 219 դպրոցական աղջիկները ընդունել են իսլամը և արդեն ստիպված են ամուսնանալ:
Այս տարվա ապրիլի 15-ին «Բոկո Հարամ» խմբավորումը գերի էր վերցրել 16-18 տարեկան 276 աշակերտուհի Շիբոկ քաղաքում։ 57 աղջիկների հաջողվել էր փախչել։