Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողին դատապարտել են 9 տարվա ազատազրկման
ՄիջազգայինԱդրբեջանի Շեքիի շրջանի ծանր հանցագործությունների դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել լրագրող, ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Էլչին Իսմաիլիին, ում մեղադրում են կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահման և սպառնալիքի միջոցով գումար կորզելու փորձի համար, գրում է ադրբեջանական minval.az գործակալությունը:
Դատապարտված լրագրողի փաստաբաններն արդեն հայտնել են, որ կբողոքարկեն վճիռը:
Հայտնի է, որ տուժող կողմը՝ Իսմայիլի շրջանի մշակույթի և զբոսաշրջության բաժնի ղեկավար Ազեր Աբբասովը պնդել էր, թե լրագրողը սպառնալիքի միջոցով փորձել է գումար կորզել իրենից, ինչից հետո Աբբասովը դիմել է Պետանվտանգության ծառայություն, որի աշխատակիցները ձերբակալել են լրագրողին:
Մինչդեռ պատասխանող կողմը պնդում է, որ գումարը լրագրողը վերցրել է պաշտոնյայից պարտքով:
Նշենք, որ դատապարտված լրագրողը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով: