Դեմբելեն կվիրահատվի եւ «Բարսելոնային» չի օգնի մինչեւ հունվար
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կվիրահատվի Ֆինլանդիայում, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմի նորեկը վնասվածք էր ստացել «Խետաֆեի» դեմ Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի խաղում (2:1), որը տեղի էր ունեցել սեպտեմբերի 16-ին: 20-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային կտրվածք է ստացել: Դեմբելեի վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Դեմբելեի համար Դորտմունդի «Բորուսիային» վճարել է 105 միլիոն եվրո: