Սիրիական բանակը փակել է ԻՊ մատակարարման հիմնական ուղին Դեր Զորում
ՄիջազգայինՍիրիական բանակը դաշնակից ուժերի աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Դեր Զոր քաղաքի հարավ-արևելքում գտնվող Ջաֆրա թաղամասի վրա: Այս մասին РИА Новости-ին հայտնել է քաղաքի ազատագրման շտաբի աղբյուրը:
«Բանակը և դաշնակից ուժերը Ջաֆրա թաղամասից դուրս են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներին՝ փակելով քաղաքում ահաբեկիչների կողմից վերահսկվող թաղամասերի մատակարարման գլխավոր ուղին», - պատմել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ահաբեկիչները փախչում են Մեյադին քաղաքի և Դեր Զորի արվարձանների ուղղությամբ: