ԱՄՆ-ն Աֆղանստան կուղարկի շուրջ 3000 զինվորականի. Պենտագոնի ղեկավար
ՄիջազգայինԱմերիկայի Միացյալ Նահանգներն Աֆղանստան կուղարկեն ավելի քան 3000 զինվորականների, ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մատիսը, ում խոսքով՝ այդ զինվորականների մեծամասնությունն արդեն իսկ ճանապարհին է:
«Մենք խոսում ենք շուրջ 3000 հոգու մասին։ Ես առայժմ չեմ ստորագրել վերջին կարգադրությունները, որովհետև հիմա մենք դիտարկում ենք որոշակի տարրեր, սակայն շուտով ավելի մանրամասն կկարողանամ պատասխանել բոլոր հարցերին»,- ասել է լրագրողներին ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջիմ Մատիսը: