Հոկտեմբերի 15-ին Թուրքիայում իր գործունեությունը կսկսի նոր ազգայնական քաղաքական ուժ
ՄիջազգայինՀոկտեմբերի 15-ին Թուրքիայում պաշտոնապես կսկսի գործել նոր՝ ևս մեկ ազգայնական ուժ, որը կուսակցության տեսքով մուտք կգործի Թուրքիայի քաղաքական դաշտ, այս մասին հայտնում է Fox հեռուստաընկերության թուրքական ծառայությունը:
Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության նախկին անդամ, ազգայնական գործիչ Մերալ Աքշեների հիմնած նոր կուսակցության շարքեր հիմնականում անցել են «Ազգային շարժում»-ը լքած այն գործիչները, որոնք հիմնականում խիստ դեմ էին երկրում կառավարման նախագահական համակարգի հաստատմանը, և չնայած ազգայնականների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կոալիցիա կազմելուն՝ մեծ մասամբ դեմ էին քվեարկել իշխանության ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթին:
Սպասվում է, որ Մերալ Աքշեների հիմնած նոր ազգայնական ուժը ծանր հարված կհասցնի Դևլեթ Բահչելիի ղեկավարած «Ազգային շարժմանը»։ Կին քաղաքական գործիչն արդեն հայտնել է, որ կառաջադրի իր թեկնածությունը 2019թ.-ի նախագահական ընտրություններում: