Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ» Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից


ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով. Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից

Քաղաքական

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Ներկայացնում ենք  Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում

«Գլխավոր ասամբլեայի հարգարժա՛ն նախագահ,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում պարոն Միրոսլավ Լայչակին՝ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Օգտվելով առիթից՝ կրկին շնորհավորում եմ պարոն Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հարգելի՛ պարոն Գլխավոր քարտուղար, մենք Ձեզ հաջողություն ենք մաղթում այդ կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: Ձեր հռչակած գերակայությունները վայելում են Հայաստանի աջակցությունը:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, 2017 թվականը մեզ համար նշանավորվեց Միավորված ազգերի կազմակեր-պությանը Հայաստանի անդամակցության 25-րդ տարեդարձով: 1992 թվականի մարտի 2-ին Միավորված ազգերի ընտանիքի այս կենտրոնակայանում ծածանվեց հայոց եռագույնը՝ որպես մեր ժողովրդի կողմից ինքնորոշման հիմնարար իրավունքի իրացման տրամաբանական և բաղձալի արդյունք:

Անցած տարիների ընթացքում Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիիրավ և պատասխանատու անդամ: Մարտահրավերները շատ էին, սակայն մենք պատվով դրանց դիմագրավեցինք: Ամենակարևորն ու դժվարը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր:

Ես արդեն հինգերորդ անգամ եմ հանդես գալիս այս բարձր ամբիոնից և կրկին ստիպված եմ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Կգերադասեի խոսել խաղաղության, առաջընթացի և համագործակցության մասին, սակայն, ցավոք, մենք այդ փուլից դեռ շատ հեռու ենք: Ուստի, պարտքս եմ համարում բացատրել, թե ինչու ենք այդքան հեռու այդ բաղձալի հանգրվանից:

Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման:

Պաշտոնական Բաքվի այդ քաղաքականության գագաթնակետն էին Ադրբեջանի հայ բնակչության ջարդերը, էթնիկ զտումներն ու զանգվածային տեղահանումները: Երբեմնի հայաբնակ ամբողջ շրջաններ հայաթափվեցին, իսկ Ադրբեջանի կառավարությունն էլ շարունակում է հետևողականորեն ոչնչացնել իր վերահսկողության ներքո գտնվող հայկական հսկայական մշակութային և հոգևոր ժառանգությունը:

Ակնհայտ է, որ այդ պայմաններում Արցախի ժողովուրդն այլ ընտրություն չուներ, քան ինքնապաշտպանության դիմելը:

1992-1994 թվականների ծանր պատերազմը, դրա հետևանքները և այնուհետև ծավալված բանակցությունները Ադրբեջանի համար որևէ դաս չեղան: Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը:

2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ: Այստեղ չեմ կարող չնշել, որ նման վայրագություն կատարած մի զինծառայող արժանացավ պետական բարձր պարգևի: Այդ պարգևը նրան տեսախցիկների առջև հանձնեց անձամբ Ադրբեջանի նախագահը:

Հարգելի՛ պարոն նախագահ,

Արդեն տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ: Այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այս օրերին կայանում է Հայաստան-սփյուռք համաժողովը: Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է: Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է: Մեր ընդհանուր կարգախոսը և հանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի», պետք է դառնա Միավորված ազգերի այս ընտանիքի գործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չի մեկուսացվի կայուն զարգացման նպատակների իրականացումից:

Խորապես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության իրավունքների վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա։ Խոսքս առաջին հերթին յուրաքանչյուր մարդ էակի համար անօտարելի իրավունքի մասին է: Խոսքս կյանքի իրավունքի մասին է, հանրային կյանքը կազմակերպելու իրավունքի մասին է, սեփական իշխանությունը ազատ ձևավորելու իրավունքի մասին է, արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու և բազմաթիվ այլ իրավունքների մասին է։

Հայաստանը հետևողականորեն նպաստել և նպաստելու է Արցախի ժողովրդի կյանքի բարելավմանը, նրա կայուն և ժողովրդավարական զարգացմանը: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին և ծրագրերին: Արցախի իրավական կարգավիճակը, իսկ ավելի ստույգ՝ միջազգային իրավական ճանաչման բացակայությունը, խոչընդոտ չէ այնտեղ ապրող կանանց և տղամարդկանց իրավունքների իրացման համար։

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով:

Միևնույն ժամանակ, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով:

Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են:

Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական և արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ:

Հարգելի՛ պարոն նախագահ,

Վերջին անգամ այս նույն բարձր ամբիոնից խոսելիս՝ անդրադարձա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և պարտքս համարեցի մեկ առ մեկ երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել էին իմ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում կատարված այդ հրեշավոր ոճիրը:

Պատվո ու Պատասխանատվության այս բարձր ամբիոնից պարտքս եմ համարում երախտագիտություն հայտնելու այն երկրներին, որոնք ճանաչեցին կամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Շնորհակալություն` անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից:

Շնորհակալություն շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք ի լուր աշխարհի իրենց անունով են իրերը կոչում: Դա իսկապես կարևոր է, քանի որ ուրացումը ճանապարհ է հարթում ցեղասպանության նոր ոճիրների համար:

Այս կապակցությամբ պետք է հիշենք, որ հաջորդ տարի Միավորված ազգերի ընտանիքը նշելու է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը: Հայաստանն այդ առիթով հանդես է գալու նոր նախաձեռնությամբ, և մենք բոլորին հրավիրում ենք մեզ միանալ և պաշտպանել այդ նախաձեռնությունը:

Այսուհանդերձ, մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները:

Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից:

Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:

Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների:

Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարևան պետություններ պարտավոր են հիմնել և վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով:

Մենք հենց այս հավատամքով ենք առաջնորդվում ամենատարբեր ինտեգրացիոն գործընթացներում մեր մասնակցությունն իրականացնելիս: Հայաստանն այսօր Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է և իր շահագրգիռ մասնակցությամբ փորձում է նպաստել տնտեսական խոշոր այդ տարածքում ապրանքների ու ծառայությունների անարգել տեղաշարժի ճանապարհով մարդկանց համար ավելի շատ բարիք ստեղծելու ջանքերի խթանմանը: Դրական արդյունքներ արդեն իսկ ունենք, ինչն ապագայի լավ հույսեր է ներշնչում: Մենք նաև ծրագրում ենք նոյեմբեր ամսին Եվրամիության հետ ստորագրել Համաձայնագիր համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին, որը, մեր համոզմամբ, կօգնի մեզ նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ցավոք, շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ Մերձավոր Արևելքում առկա անկայունությունը:

Մենք մեծ ցավով ենք հետևում Սիրիայի ճգնաժամին և հումանիտար իրավիճակին, որից տուժում է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում նաև այդ երկրի հայ համայնքը: Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում ձգտում է դույզն-ինչ մեղմել Սիրիայի ժողովրդի տառապանքները՝ տրամադրելով մարդասիրական օգնություն: Մենք նաև պատրաստակամ ենք մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը:

Հարգելի՛ պարոն նախագահ,

Կասկած չունեմ, որ Միավորված ազգերի մեր ընտանիքը կարող է ապահովել համագործակցության այն նոր որակը, որը թույլ կտա դիմագրավել ժամանակակից գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները: Հենց այդ նպատակով է, որ Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի մի շարք խաղաղապահ գործողությունների: Ավելին, մենք պատրաստակամ ենք ավելացնելու Լիբանանում՝ ՅՈՒՆԻՖԻԼ և Մալիում՝ ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում մեր մասնակցությունը:

Հայաստանը, լինելով բարդ տարածաշրջանում տեղակայված, դեպի ծով ելք չունեցող երկիր, ունենալով սակավ բնական պաշարներ, շարունակաբար հայտարարել է, որ իր ամենաարժեքավոր պաշարը մարդն է: Հիրավի, ոչ միայն Հայաստանում, այլև Միավորված ազգերի մեր ամբողջ ընտանիքում ամեն ինչի կենտրոնում պետք է պահել մարդուն, պետք է ձգտել խաղաղության և արժանապատիվ կյանքի բոլորի համար՝ կայուն մոլորակի վրա»:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԲրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանԻրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Փոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՃամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանԵթե պայքարելու իմաստ չկար, ինչո՞ւ էր Նիկոլը 2018-ին և ընտրությունների ընթացքում խոսում, նախընտրական ծրագրում արձանագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին. Տիգրան ԱբրահամյանՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր դաշտի առաջատարն այսօր «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելԵկեղեցին հայերին համախմբող միակ կառույցն է. Սամվել ԿարապետյանԱլիևի հետ բանավեճը անիմաստ է, նրա խոսքերում ճշմարտություն փնտրելը՝ վտանգավոր․ Հրայր ԿամենդատյանՄոտ մի՛ արի, ես զզվում եմ քեզնից, իմ երեխուն եմ ուզում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին Պետք է վերականգնենք մեր պատվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը. Նարեկ ԿարապետյանԵրեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ ԿարապետյանԻմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն․ Սամվել Կարապետյանը՝ Նազենի Հովհաննիսյանին Փաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը. Աշոտ ՖարսյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իվետա Տոնոյանի ասուլիսն` ուղիղՍևանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավը. լուսանկարներ Փոփոխության շրջագայությունը շարունակվում է ՈՒժեղ Սևանում. Նարեկ ԿարապետյանԹեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Էդմոն Մարուքյան Ուժեղ սևանցին ընտրում է «Ուժեղ Հայաստան»-ը. տեսանյութՔարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՓոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ Սևան Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա Շուշանյան