Ռուսաստանցիների շուրջ 70 տոկոսը ցանկանում Է Պուտինին նախագահ տեսնել 2018 թվականից հետո. հարցախույզ
ՄիջազգայինՌուսաստանցիների ավելի քան երկու երրորդը ցանկանում Է պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինին այդ պաշտոնում տեսնել նաեւ 2018 թվականից հետո, ինչի մասին վկայում են «Լեւադա-կենտրոնի» կատարած հարցման արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սոցիոլոգները պարզել են, որ ռուսաստանցիների 67 տոկոսը ցանկանում Է Պուտինին նախագահ տեսնել նաեւ նրա ներկայիս ժամկետը լրանալուց հետո, այսինքն՝ նաեւ 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո: Հակառակ պատասխանն Է տվել հարցվածների 18 տոկոսը:
Հարցումը կատարվել Է օգոստոսի 18 – 22-ը երկրի 48 տարածաշրջաններում 1,6 հազար մարդու մասնակցությամբ: Հետազոտությունը կատարվել Է անհատական հարցազրույցի մեթոդով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: