Արմեն Թադեւոսյան.«ժողովուրդ ջան, եկեք հանգիստ ապրենք, էլի»
LifestyleBravo.am-ը գրում է.
«Քոմենթսի»-ի աշնանային եթերաշրջանի, Իտալիայում ընտանեկան հանգստի, բարկանալու ու ուրախանալու առիթների եւ այլ թեմաների շուրջ BRAVO.am-ը զրուցել է հումորիստ, դերասան, սցենարիստ, հաղորդավար, պրոդյուսեր Արմեն Թադեւոսյանի հետ:
-Ե՞րբ է լինելու «Քոմենթս»-ի նոր եթերաշրջանը եւ ի՞նչ փոփոխություններով։
-Գարնանային եթերաշրջանից հետո որոշեցինք, որ աշնանայինը պետք է լինի ամբողջովին նոր, քանի որ ժամանակն է եկել, որպեսզի նախագիծը մատուցվի նոր ձեւաչափով: Մենք ուզում էինք նորովի ներկայացնել աշնանը, սակայն հասկացանք՝ դեռ պետք է որոշակի աշխատանք տարվի առավելագույն արդյունքի համար։ Լինելով մաքսիմալիստ՝ նաեւ ուզում եմ ստանալ առավելագույնն այն ամենից, ինչ անում եմ։ Այդ իսկ առումով գլոբալ փոփոխություն կլինի գարնանը, երբ լրիվ նոր շոու եւ լրիվ փոփոխված նախագիծ կներկայացնենք: Սակայն նոր բաներ հոկտեմբերից էլ կլինեն: Նաեւ հարկ եմ համարում նշել, որ «Իմա՞ստը» էջը վերջին անգամ կներկայացնենք, քանի որ գարնանը նույնպես ամբողջովին այլ տարբերակով է մատուցվելու:
Շարունակությունը՝ այստեղ: