Միշտ հուզվում եմ մայրիկիս և մորաքրոջս շնորհավորանքներից և արտասվում. Դալիթան 18 տարեկան է
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Փոքրիկ Դալիթան այլեւս չափահաս է: Երգչուհի, դերասանուհի ու նաեւ մոդել Դալիթան երեկ նշում էր ծննդայն 18-ամյակը, որի մանրամասների մասին պատմել է Life.panorama.am-ին:
«Շատ ուրախ եւ բարձր տրամադրությամբ եմ երեկվա օրս անցկացրել: Ինչպես ամեն տարի, առաջինը ընտանիքիս անդամներն ինձ շնորհավորեցին: Կեսգիշերից սկսած սկսվեցին շնորհավորանքներն ու անակնկալները, հեռախոսս չէր դադարում ընկերներիս ու հարազատներիս զանգերից եւ հաղորդագրություններից, իսկ սոցցանցերում ստացել եմ բարեմաղթանքներ նաեւ երկրպագուներիս կողմից: Առավոտյան, երբ դասի գնացի, համալսարանում նույնպես շատ շնորհավորանքներ ստացա ընկերներիս եւ համակուրսեցիներիս կողմից, ինչպես եւ անակնկալ նվերներ ու փուչիկներ մտերիմ ընկերուհիներիցս: Ուրախ եմ, որ շրջապատված եմ այսքան ջերմությամբ: Երջանկությանս համար անչափ շնորհակալ եմ բոլորին: Իսկ երեկոյան արդեն տանը ընտանիքիս անդամների հետ միասին նշեցինք, նրանք ինձ ուրախացրեցին նվերներով, ծաղկեփնջերով եւ տոնական տորթով»,- պատմեց Դալիթան ու խոսեց ամենահուզիչ շնորհավորանքների մասին.
Շարունակությունը՝ այստեղ: