Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ» Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում. Աբրահամյան Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ» «Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»


Անաչառության և օբյեկտիվության պահպանում. Լիբանանի «Զարթոնք» օրաթերթը տոնում է իր 80-ամյակը

Հասարակություն

Անաչառության և օբյեկտիվության պահպանում, տասնամյակներ շարունակ հավատարիմ՝ ի սկզբանե որդեգրած սկզբունքներին: Այսպես բնորոշեցին Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի անցած ուղին մտավորականները, գիտնականներն ու հասարակական գործիչները: Հայաստանի ազգային գրադարանում հանդիսավորությամբ նշվեց «Զարթոնք» օրաթերթի հիմնադրման 80-ամյակը: Օրաթերթի աշխատակիցները, գործընկերներն իրենց շնորհավորական խոսքն էին հղում՝ անդրադառնալով օրաթերթի ձեռքբերումներին:     

ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի խոսքով, այս թերթն, գործունեության 80 տարիների ընթացքում, անխոնջ ծառայել է իր երկրին ու ժողովրդին:

«Անկախ նրանից, թե ինչ ժամանակաշրջան է, այս թերթը կանգնած է եղել Հայաստանի, հայ ժողովրդի կողքին: Կապ չի ունեցել, թե ովքեր են եղել խմբագիրները, թղթակիցները, ինչ համաշխարհային տեղաշարժեր են գրանցվել, «Զարթոնք»-ը հավատարիմ է մնացել իր սկզբունքներին»,-ասաց Սերժ Սրապիոնյանը: Փոխնախարարն ընդգծեց, որ այն կարող է լավ օրինակ լինել այլ լրատվամիջոցների համար:

Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը նշեց, որ «Զարթոնք» օրաթերթի գոյությունը պարզապես տեղեկատվություն հաղորդել չէ, այն շատ ավելի լուրջ գործ է արել հայ համայնքում:

«Նշեմ, հիմանական երկու ուղղությամբ կատարած աշխատանքը՝ ազգային գիտակցության բարձրացում, ազգային արժեքների դաստիարակություն:Այդ ամենը ենթադրում է հայեցի կրթություն, հայոց լեզվի պահպանում և զարգացում: Այս տարիների ընթացքում թերթն առանձնացել է նաև ապագայի նկատմամբ լավատեսություն դրսևորելու տեսանկյունից»,-ասաց Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը:

Թերթն այս ամենին հասել է բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով: Տ. Շահան Արք. Սարգիսյանը նկատեց, որ Սփյուռքում ընթերցողին հայալեզու մամուլի կողքը պահելն արդեն բարդ է: Կան նաև ֆինանսական դժվարություններ մամուլը պահելու տեսանկյունից: Դրանից բացի, էլեկտրոնային մամուլի զարգացմանը զուգահեռ տպագիր մամուլը որոշակի հետընթաց է ապրում:

«Դժվարություններ նախկինում եղել են, ներկայում էլ կան: Արդյո՞ք  պետք է փակել այն: Իհարկե, ոչ: Ամեն գնով պետք է պահել մամուլը, որովհետև այն հայ խոսքը փոխանցողն է»,- ասաց Տ. Շահան Արք. Սարգիսյանը:

Այլ երկրում 80 տարի օրաթերթը հրատարակելն արդեն հերոսություն է: Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի դիտարկումն է:

«Թերթ հրատարակելը տաժանակիր աշխատանք  է՝ նյութեր հավաքել, խմբագրել, սրբագրել, շարել, թղթակիցների, ընթերցողների հետ աշխատանք տանել և դա ամեն օր: Դա արվում է այլ երկրում հանուն հայ մարդկանց հայեցի դաստիարակության: Փորձը ցույց է տալիս՝ այն համայնքներում, որտեղ կա հայկական մամուլը, հայոց լեզվի պահպանումը շատ ավելի բարձր մակարդակի վրա է»,-ասաց Տիգրան Զարգարյանը:

«Զարթոնք»-ն իր գործունեության տարիներին ուշադրության կենտրոնում է պահել ինչպես հայերին առնչվող խնդիրները, այնպես էլ միջազգային կարևոր իրադարձությունները: Թերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում էլ շարունակելու են աշխատանքը նույն սկզբունքներով:

«Սփյուռքում 80 տարի հայերեն թերթի գոյությունն արդեն հաղթանակ եմ համարում: Թերթը բազմաթիվ իրադարձությունների է անդրադարձել՝ պահպանելով օբյեկտիվությունն ու անաչառությունը»,-ասաց Սևակ Հակոբյանը:

 Այսօր թերթը, որպես տպագիր մամուլ, որոշ դժվարությունների առաջ է կանգնած: Սևակ Հակոբյանն ընդգծեց, նույնիսկ մեկ ընթերցողի դեպքում թերթը տպագրվելու է՝ զուգահեռաբար օգտագործելով էլեկտրոնային նորագույն միջոցները: Սևակ Հակոբյանը տեղեկացրեց, որ սկսում են թերթի արխիվի թվայնացման գործընթաց:

 

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում. Աբրահամյան Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներ