«Գազպրոմը» կավելացնի «Թուրքական հոսք» գազատարի ֆինանսավորումը
ՄիջազգայինՌուսական «Գազպրոմը» մտադիր է 2017-ին 863 մլն դոլարով ավելացնել «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման նախագծի ֆինանսավորումը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ սկզբնապես ընկերությունը նախատեսում էր 41.92 մլրդ ռուբլի (մոտ $725 մլն) ուղղել գազատարի կառուցման աշխատանքներին, սակայն ներդրումային նախագծում որոշակի փոփոխություններ են սահմանվել:
Գումարը կփոխանցվի South Stream Transport B.V. օպերատորի օգտին, որը գրանցված է Հոլանդիայում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գազպրոմն» սկսել է «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ գծի կառուցումը Սև ծովի հատակով:
«Թուրքական հոսքը» Ռուսաստանից Թուրքիա մատակարարման գազամուղի համակարգն է, որով նահատեսվում է գազատարի երկու ճյուղ կառուցել Սև ծովի հատակով՝ շրջանցելով Ուկրաինան: Առաջին ճյուղը նախատեսված է թուրքակա շուկա գազ հասցնելու համար, իսկ երկրորդը՝ Եվրոպա: