Կալիֆոռնիայի իշխանությունները մտադիր են արգելել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը
ՄիջազգայինԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները դիտարկում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատկառուցելու ծրագիրն արգելափակելու հնարավորությունը:
Ինչպես տեղեկացնում է Politico-ն, դատական հայցում, որը նախատեսվում է ներկայացնել Սան Դիեգոյի դատարան, նշվում է, որ նմանօրինակ ծրագրերը խախտում են ԱՄՆ-ի Սահմանադրությունն ու դաշնային օրենքը:
«Դրանք խախտում են 10-րդ փոփոխությունն ու նահանգի շատ այլ օրենքներ՝ չհաշված դաշնայինները: Նրանք փորձում են անել մի բան, որը կարող է անել միայն Կոնգրեսը», - հայտարարել է նահանգի գլխավոր դատախազ Քսավիեր Բեսերան: