Թրամփը հայատարարել է, որ որոշում է կայացրել Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ միջուկային գործարքի կնքմանը Միացյալ Նահանգների մասնակցության վերաբերյալ, սակայն չի մասնավորեցրել, թե ինչի մասին է խոսքը:
«Ես որոշում եմ կայացրել», - Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ասել է ամերիկացի առաջնորդը:
Հիշեցնենք, որ նախօրեին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Թրամփը քննադատել է Իրանի հետ կնված միջուկային գործարքը, որին ի պատասխան քննադատական ելույթով հանդես է եկել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս Թրամփն Իրանն անվանել է «աքսորյալ երկիր» և «կոռումպացված բռնապետություն»: