Մենք չենք ցանկանում, որ Թուրքիայում տիրող լարված իրավիճակը տեղափոխվի Գերմանիա. Մերկել
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ գերմանաբնակ թուրքերի առանձին խմբերի միջև քաղաքական լարումները մտահոգում են Գերմանիայի իշխանություններին, հաղորդում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը:
«Մենք չենք ցանկանում, որ Թուրքիայում տիրող լարված իրավիճակը տեղափոխվի Գերմանիա», - զգուշացրել է Մերկելը Գերմանիայի քաղաքացի հանդիսացող թուրքերին:
Մերկելը հաստատել է, որ Գերմանիայում էրդողանամետ և ընդդիմադիր հայացքներով թուրքերի միջև անցանկալի գործողություններ են գրանցվել, գրանցվել են լրտեսության ու թուրքական անվտանգության կառույցներին տեղեկությունների անօրինական փոխանցման դեպքեր:
Հիշեցնենք, որ Գերմանիայում լրտեսության համար մեղադրվող թուրք Մեհմեդ Ֆաթիհը դատարանում խոստովանել է, որ աշխատել է թուրքական ոստիկանության համար, մասնավորապես՝ Անկարայի ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման համար: