Ֆիլիպինների նախագահը խոստացել է սպանել որդուն, եթե թմրանյութ ներկրելու մեղադրանքը հաստատվի
ՄիջազգայինՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի որդուն՝ 42-ամյա Պաոլո Դուտերտեին կասկածում են չինական մաֆիայի հետ համագործակցելու մեջ։ Ընդդիմադիր ֆիլիպինցի պատգամավորներից մեկը հայտարարել է, որ պետության ղեկավարի որդին օգնել է մետամֆիտամին ներմուծել երկիր։ Ռոդրիգո Դուտերտեն պահանջել է ապացույցներ ներկայացնել, սակայն միաժամանակ խոստացել է կարգադրել սպանել իր տղային, եթե այդ տեղեկությունը հաստատվի, փոխանցում է Life–ը։
«Եթե իմ երեխաները կապ ունենան թմրանյութերի հետ, սպանե՛ք նրանց, որպեսզի մարդիկ խոսելու բան չունենան։ Ես Պոլոյին ասել եմ, որ եթե քեզ բռնեն, ես կհրամայեմ սպանել քեզ եւ կպաշտպանեմ ոստիկանությանը»,– ասել է Ֆիլիպինների նախագահը։