Որքա՞ն պետք է տևի սեռական ակտը տղամարդու մոտ
LifestyleՀաճախ տրվող հարցեր. Որքա՞ն պետք է տևի սեռական ակտը տղամարդու մոտ

Համընդհանուր ընդունված հասկացություն «սեռական ակտի նորմալ տևողության» մասին կրկին ֆիզիոլոգիայի մեջ չկա: Տարբեր մասնագետներ ու հետազոտողներ տարբեր թվեր են օգտագործում: Քանի որ բնության նպատակը սեքսի հարցում բեղմնավորումն է, որի հավանականությունը կախված չէ ակտի տևողությունից, ապա չկան նաև հատուկ մեխանիզմներ, որոնք կղեկավարեին դրա տևողությունը:
Ըստ միջին վիճակագրության` այն տևում է մոտ 3 րոպե (առնանդամը մտցնելուց մինչև սերմնաժայթքումը): Պաթոլոգիա համարվում են այն դեպքերը, երբ տղամարդը պարբերաբար «վերջացնում է» մինչև հեշտոց մտցնելը կամ մի քանի շարժումից հետո, ինչպեսև այն, երբ տղամարդը պարբերաբար չի կարողանում հասնել հեշտանքի: