Քալիֆորնիայի դատախազը հայց է ներկայացրել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման դեմ
ՄիջազգայինՔալիֆորնիայի գլխավոր դատախազ Խավյեր Բեսերան չորեքշաբթի հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված պատի շինարարության դեմ՝ Մեքսիկայի հետ սահմանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Դատախազության կայքում նշված է, որ հայցում նախագահին մեղադրում են ամերիկյան սահմանադրության խախտման, շրջակա միջավայրի պահպանման մասին օրենքները չկատարելու,նաեւ այն բանի համար, որ նա հիմք է ընդունել դաշնային նորմեր, որոնք թույլ չեն տալիս իրականացնել նման նախագծեր։
Հաղորդագրութան մեջ նշված է, որ դատախազի կարծիքով պատի շինարարությունն օրինական չէ, մասնավորապես որովհետեւ ԱՄՆ ՆԳՆ-ն չի կատարել շրջակա միջավայրի պահպանման մասին մի շարք օրենքների պահանջները։
Բացի այդ, ինչպես ենթադրում է Բեսերան, խոսքը ԱՄՆ սահմանադրության 10-րդ փոփոխության մասին է։ Դրանում ասվում է, որ լիազորությունները, որոնք սահմանադրությունը չի դասում Միացյալ Նահանգների իրավազորությանը, մնում են առանձին նահանգների իրավազորության տիրույթում։
Թրամփը խոստացել է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին՝ ապօրինի ներգաղթի դեմ պայքարի համար։ Անցած շաբաթ նա հայտնել է, որ շինարարությունն արդեն սկսվել է։