Երբ են տղամարդիկ սեր խոստովանում, ամուսնանում կամ սեռական հարաբերություն ունենում
LifestyleԸստ վիճակագրական պաշտոնական տվյալների՝ տղաները սովորաբար իրենց զգացմունքների մասին խոստովանում են սիրահարվելու 88-րդ օրը: Աղջիկները այդ քայլին են գնում միայն 134-րդ օր անց հետո: Տղամարդկանց 39 տոկոսը, սովարաբար, սեր է խոստովանում առաջին ամսում, սակայն կանանց միայն 23 տոկոսն է նման քայլ անում:
Հրացման արդյունքները ցույց են տալիս, որ ծանոթության առաջին ամսում տղամարդկանց 33 տոկոսը ցանկություն է ունենում տեղափոխվել ընկերուհու բնակարան: Նրանցից 77 տոկոսը լավ է հիշում, թե երբ է առաջին անգամ սեր խոստովանել, սակայն միայն 5 տոկոսն է հիշում, թե երբ է առաջին անգամ բռնել իր սիրելի էակի ձեռքը:
Տղամարդկանց 43 տոկոսը խոստովանել է, որ ծանոթության առաջին ամսում սեռական հարաբերություններ է ունեցել, նույն պատասխանն են տվել նաև կանանց 36 տոկոսը: Իսկ ինչ վերաբերում է ամուսնությանը, տղամարդկանց 33 տոկոսը նման քայլի է գնում ծանոթության առաջին տարվա ընթացքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: