Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն Մանվելյան Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան  Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ» Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա Սողոմոնյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ» Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ» Եթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ» Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»


«Պատասխանատվությունն է ավելացել». Սիլվա Հակոբյանը՝ ամուսնական կյանքի եւ ստեղծագործական նորությունների մասին (ֆոտո/վիդեո)

Lifestyle

Երգչուհի Սիլվա Հակոբյանին վերջին շրջանում ոչ այնքան հաճախ ենք տեսնում հայկական հեռուստաեթերում կամ աստղային միջոցառումների ժամանակ. պատճառն, ըստ Սիլվայի, նրա համերգային շրջագայություններն են: Սակայն օրերս NEWS.am STYLE-ը Սիլվային հանդիպեց երգիչ Էդգարի ձայնասկավառակի փակ շնորհանդեսին, որին, ի դեպ, ներկա էր նաեւ շվեդ հայտնի երգիչ Բոսսոնը:

Սիլվան միջոցառման ժամանակ ոչ միայն շնորհավորեց իր գործընկերոջը, այլեւ կատարեց հայտնի «Գիշեր է» երգը, որից հետո սիրով պատասխանեց NEWS.am STYLE-ի հարցերին:

Երգչուհու հետ զրուցել ենք ստեղծագործական նորությունների եւ անձնական կյանքի որոշ մանրամասների մասին.

«Էդգարի հետ ոչ այնքան վաղուց ենք ծանոթ: Մոսկվայում ենք ծանոթացել, ու առաջին տպավորություններս շատ լավն էին նրա մասին, որովհետեւ շատ դաստիարակված ու կոկիկ մարդ է, ու կարծում եմ՝ դա բոլորն են տեսնում: Ինչո՞ւ ոչ՝ չեմ բացառում, որ ապագայում լինի նաեւ զուգերգ, կարեւորը՝ առաջին փորձն արեցինք ու հասկացանք, որ մեր ձայները համապատասխան են»,-անդրադառնալով «Գիշեր է» երգի՝ իր եւ Էդգարի համատեղ կատարմանը, նշեց երգչուհին՝ խոսելով նաեւ իր աձնական նորությունների մասին.

«Շատ ծրագրեր ունեմ: Երկու տարի լռեցի, բայց հարգելի պատճառներով: Այս ընթացքում հասկացա, թե որքան է ինձ կարոտել հայ հանդիսատեսը: Շատ են գրում եւ հարցնում, թե երբ է լինելու նոր երգ կամ տեսահոլովակ: Սակայն կարծում եմ՝ երբեմն այսպիսի դադարն էլ է պետք գալիս: Չնայած՝ դադար ասելով, այդքան էլ այդպես չի եղել: Ես անընդհատ շրջագայել եմ, ունեցել եմ համերգային ծրագրեր, որոնցից մեկը Արամեի հետ էր: Դա էր մեծ մասամբ խանգարում, որ Հայաստանում ավելի բուռն գործունեություն ծավալեի: Բայց շատ շուտով կվերադառնամ»,-ասում է երգչուհին՝ հավելելով, որ այն խոսակցությունները, թե իբր ինքն ամուսնության պատճառով թողնելու է երգարվեստը, չեն համապատասխանում իրականությանը.

«Նման բան ընդհանրապես չկա: Որքան էլ, որ ամուսինս կապ չունի շոու-բիզնեսի հետ, շատ հասկացող եւ ըմբռնող անձնավորություն է: Յուրաքանչյուր արտիստին հենց նման ամուսին է պետք, որն իրեն սատար է կանգնում եւ քաջալերում: Իմ ամուսինը հենց այդպիսին է, եւ ես շատ հպարտ ու գոհ եմ»:

Սիլվան նաեւ նշում է՝ ամուսնությունից հետո կյանքն այնքան էլ չի փոխվել.

«Կյանքս փոխվել է այնքանով, որ հիմա առանձին եմ ապրում: Դե, առանձին ասելով նկատի ունեմ կողքի շենքում (ծիծաղում է): Դրանով է միայն փոխվել կյանքս: Նաեւ պատասխանատվությունն է ավելացել: Հետագայում, երբ բալիկ ունենանք, երեւի ավելի լավ կհասկանանք, թե ինչ է ամուսնություն ասվածը»:

Ինչ վերաբերում է նոր տեսահոլովակներին եւ համերգային գործունեությանը՝ նորությունների պակաս երգչուհու երկրպագուները չեն ունենա.

«Այս տարվա վերջ հաստատ կունենամ նոր տեսահոլովակ, բայց կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել: Երգն աշխույժ չէ, բայց էլի շատ լավն է լինելու: Համագործակցել ենք քույրիկիս՝ Մանե Հակոբյանի հետ. նա է խոսքերի եւ երաժշտության հեղինակը: Երգը կոչվում է «Սիրո աստղ», այն երջանիկ սիրո մասին է: Դրանից հետո ավելի ակտիվ կսկսեմ աշխատել: Բացի այդ՝ նոր մենահամերգիս եմ պատրաստվում, որը տեղի կունենա ապրիլի 8-ին՝ Կրեմլում: Անկեղծ ասած՝ պլանավորել էինք, որ մյուս տարի Հայաստանում էլ լինի մենահամերգ, բայց տեսնենք՝ ինչպես կստացվի: Որոշել էի մարտ ամսին ունենալ համերգ, բայց, միգուցե, մի փոքր ավելի ուշ ստացվի: Դեռ չեմ ասի, թե ինչ կլինի. մտքեր կան, բայց փորձում ենք դեռ որոշ բաներ համատեղել: Ինքս էլ շատ եմ կարոտել երեւանյան հանդիսատեսին: Սփյուռքի հետ շփումս միշտ կա, ինչի համար անչափ ուրախ եմ, բայց անպայման շուտով կվերադառնամ հայ երկրպագուներիս մոտ»,-եզրափակեց երգչուհին:

Սյունե Առաքելյան

Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՓոփոխություն բերողներն առաջին դասարանում․ Ուժեղ Հայաստան «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Volkswagen-ը իր գործարանի ամենամեծ արևային էլեկտրակայանում խոտհնձիչների փոխարեն 100 ոչխար է բաց թողել Եթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»«Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»«Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին