Էրդողանի թիկնազորը ծեծում է ցուցարարներին արդեն երկրորդ անգամ, Թրամփը պետք է արտաքսի Էրդողանին, ոչ թե գովի. Հովարդ Դին
ՄիջազգայինԱՄՆ Վերմոնտ նահանգի նախկին նահանգապետ Հովարդ Դինը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ցուցաբերած լավ ընդունելության ու գովեստի խոսքերի համար:
«Էրդողանի թիկնազորը ծեծում է ցուցարարներին Նյու Յորքում՝ արդեն երկրորդ անգամ: Թրամփը պետք է արտաքսի Էրդողանին ԱՄՆ-ից, ոչ թե գովի», - գրել է քաղաքական գործիչըTwitter-ի իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ նախօրեին Նյու Յորքում Էրդողանի՝ տեղի մահմեդական համայնքի առաջ ելույթի ժամանակ որոշ ակտիվիստներ փորձել են բոյկոտել հանդիպումը՝ Էրդողանի հասցեին տարբեր վանկարկումներ հնչեցնելով: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ սև կոստյում հագած մարդիկ ծեծում են ցուցարարներին: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը տարածել է տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում և նշել, որ այդ մարդիկ եղել են Էրդողանի աջակիցները։ Դեպքից հետո Էրդողանն, ավարտելով իր ելույթը, ուղևորվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը: