Թուրքիան ԱՄՆ-ից 40 հատ Boeing 787 Dreamliner ինքնաթիռ կգնի, որոնց ընդհանուր գինը կկազմի 11 մլրդ դոլար. լրատվամիջոցներ
ՄիջազգայինՆյու Յորքում նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո թուրքական լրատվամիջոցներում տարածվեց լուր, որի համաձայն Turkish Airlines ընկերթյունը պատրաստվում է ԱՄՆ-ից ձեռք բերել Boeing ընկերությանը պատկանող 787-9 Dremliner տեսակի 40 ինքնաթիռ:
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, թուրք - ամերիկյան նոր այս գործարքի բյուջեն կարող է կազմել 11 մլրդ ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Թրամփն Էրդողանին անվանել է իր ընկերն ու հայտարարել, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան այժմ մոտ են՝ ինչպես երբևէ: