Լեհ հայտնի նկարչուհու ծիծաղաշարժ լուսանկարները հայտնվել են համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում
LifestyleBoredpanda.com կայքը մի հուզիչ պատմություն է ներկայացրել լեհ նկարչուհի Յուլիա Բոժուցկայի մասին, ով ամբողջ կյանքում երազել է ջութակահարուհի դառնալ, սակայն ձեռքի վնասվածքը փոխել է նրա պլանները:
Այլևս ոչ մի հույս չունենալով` Յուլիան այլ ճանապարհ է գտել ինչ-որ սիրելի զբաղմունք ձեռք բերելու համար: Նա սկսել է համացանցում գտնված լուսանկարները թվային խմբագրության ենթարկել ու ծիծաղաշարժ պատմություններ ստեղծել:
Աղբյուրի հաղորդմամբ, ինչպես փոխանցում է ORER.news-ը, նկարչուհու երևակայական աշխարհում հսկայական աղջիկն ինքնաթիռ է բռնում, հինավուրց քանդակը լողազգեստ է կրում, աղջիկը շենքի տանիքին ընթրում է կամ պառկել է երկրագնդի վրա:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք նրա կատարած աշխատանքներից լավագույնները:














