Հունաստանում մասնավոր օդանավ է վթարի ենթարկվել, մահացել են Ուկրաինայի քաղաքացիներ
ՄիջազգայինՀունաստանի հյուսիս-արևելքում՝ լեռնային շրջանում, վթարի է ենթարկվել գերթեթև մասնավոր CT2K տեսակի ինքնաթիռը, որի հետևանքով մահացել է Ուկրաինայի երկու քաղաքացի, հայտնի է, որ նրանք ամուսիններ են:
Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, ինքնաթիռն օդ է բարձրացել հունական Ալեքսանդրապոլիսից և ուղևորվելիս է եղել Ռումինիա՝ Բուխարեստ: Նույն չվերթը զուգահեռ իրականացնելիս է եղել ևս մի օդանավ, որի անձնակազմն էլ հենց հայտնել է մյուս օդանավի հետ կապի կորստի մասին:
Արդեն ուշ երեկոյան փրկարարները գտել են վթարված ինքնաթիռի բեկորներն ու մահացածների աճյունները Ռոդոպիի Կերասիա շրջանի մոտակայքում:
Վթարի պատճառների մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում: