Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


Ֆիլմը կոգեշնչի մարդկանց՝ միավորվելու ընդդեմ ցեղասպանությունների. օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի հարցազրույցն «Արմենպրես»- ին

Տասնամյակներ շարունակ Հոլիվուդում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու ջանքերը, որոնք շարունակ ձախողվում էին թուրքական լոբբիստական ընկերությունների ջանքերով, միայն 2016 թվականին պսակվեցին հաջողությամբ, երբ էկրաններ բարձրացավ «Խոստումը» ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորը ցեղասպանության մասին պատմող մեկ այլ՝ «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմը նկարահանած Թերի Ջորջն է, ով այս օրերին Հայաստանում է: Սեպտեմբերի 22-ին Երևանում նա ներկա էր «Մեր խոստումը» խորհրդանշական բեմադրությանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին: Ներկայացման ավարտից հետո «Արմենպրես»-ը զրուցել է օսկարակիր ռեժիսորի հետ:

-Նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել «Խստումը» ֆիլմի համար: Այն իսկապես շատ հուզեց բոլորիս:

-Ես ևս շնորհակալ եմ: Ինձ համար մեծ պատիվ էր նկարահանել այն, գալ և ցուցադրել այստեղ՝ Հայաստանում:

-Սա Ձեր առաջին ֆիլմը չէ ցեղասպանության մասին: Առաջինը «Հյուրանոց Ռուանդա»-ն էր: Ի՞նչն է այս ֆիլմը յուրահատուկ դարձնում Ձեզ համար:

-Երբ ես պատրաստվում էի նկարահանել «Հյուրանոց Ռուանդա»-ն և ուսումնասիրում էի Ռուանդայի ցեղասպանությունը, կարդացի Հայոց ցեղասպանության մասին, կատարվածը թաքցնելու մասին, այն մասին, թե ինչ «հաջողություններ» է գրանցել Թուրքիայի կառավարությունը տեղի ունեցածը կոծկելու հարցում: «Խոստումը» ֆիլմի միջոցով մենք վերջապես հնարավորություն ունեցանք էկրանին ցույց տալու այդ պատմությունը: Դա իսկապես մեծ պատիվ էր, մի բան, որից չէի կարող հրաժարվել: Քըրք Քըրքորյանը, Survival Pictures ընկերությունը ինձ բյուջե և հնարավորություն տվեցին՝ ստեղծելու նման էպիկ ֆիլմ:

-Ֆիլմի պատրաստման գործընթացին նախորդել են երկարատև աշխատանքներ ցեղասպանության պատմության ուսումնասիրման շուրջ: Գիտեմ, որ շատ գրքեր եք կարդացել, ֆիլմեր եք դիտել այս թեմայով: Կա՞ մի դրվագ, որ առավել տպավորել է կամ ոգեշնչել է Ձեզ ֆիլմի պատրաստման գործում:

-Շատ երկար եմ ուսումնասիրություններ արել, սակայն ֆիլմի նկարահանման ժամանակ մեծապես ոգեշնչվել եմ Գրիգորիս արքեպիսկոպոս Պալաքյանի հեղինակած «Հայ գողգոթան» աշխատությունից: Նա ժամանակի հայ մտավորականներից էր, ով ցեղասպանության ժամանակ ձերբակալվել էր, բայց կարողացել էր փախուստի դիմել ու փրկվել: Նրա կողմից գրված ինքնակենսագրական գիրքը, որը թարգմանվել է թոռան՝ Փիթեր Բալաքյանի կողմից, շատ է ինձ ոգեշնչել:

-Ֆիլմը հերթական միջոցն էր՝ ողջ աշխարհին պատմելու Հայոց ցեղասպանության մասին, բարձրացնելու իրազեկվածության մակարդակն ու այդպիսով կանխելու նմանօրինակ հանցագործություններն ապագայում: Ինչ եք կարծում՝ հասա՞ք այդ նպատակին:

-Ստացել ենք մի ֆիլմ, որը պատմում է այն մասին, թե ինչ է անցյալում տեղի ունեցել: Բայց միաժամանակ կարծում եմ, որ ֆիլմը խիստ ժամանակակից է, քանի որ երբ նայում ենք մեկ դար առաջ տեղի ունեցած դեպքերին, հասկանում ենք, որ նույնը տեղի է ունենում նաև այսօր: Հուսով եմ, որ ֆիլմը կոգեշնչի մարդկանց՝ միավորվելու ընդդեմ ցեղասպանությունների, ինչն այսօր տեղի է ունենում Մյանմարում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, եզդիների հետ Իրաքում: Սա պարզապես ֆիլմ չէ: Մենք սկսել ենք շարժում՝ միավորելու ուժերը ցեղասպանությունների դեմ: Հուսով եմ, որ առնվազն ինչ-որ չափով հասել ենք այդ նպատակին:

-Սա Ձեր առաջի՞ն այցն է Հայաստան: Այցելե՞լ եք Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

-Սա իմ երկրորդ այցն է Հայաստան: Վերջին անգամ այստեղ էի չորս տարի առաջ: Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ լինելու եմ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ծառ եմ տնկելու: Դա իսկապես հուզիչ պահ է: Անպայման գնալու եմ այնտեղ:

Հարցազրույցը՝ Արաքս Կասյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»