Առավոտյան առույգ լինելու մի քանի միջոց
LifestyleԱռավոտից առույգ լինելու համար դիետոլոգներն խորհուրդ են տալիս.
1. Ֆրեշ խմել, իսկ թեթև նախաճաշը կտա անհրաժեշտ էներգիան և արագ կկարգավորի օրգանիզմի ֆունկցիաները:
2. Եթե առավոտյան Ձեզ արթնացնում է սուրճը, ապա հիշեք, որ այն օգտակար է օրվա առաջին կեսին: Կեսօրին առույգանալու համար խմեք կոճապղպեղի թեյ` ավելացնելով կիտրոն և 1 թեյի գդալ մեղր:
3. Լավ ինքնազգացողության համար օրգանիզմին անհրաժեշտ են ճիշտ ճարպեր, բարդ ածխաջրեր, այդ պատճառով սննդակարգում ներառեք ընկուզեղեն, մասուրի թուրմ, հացահատիկեղեն, տատասկափշի յուղ, կտավատի կամ քնջութի ձեթ: Մի մոռացեք նաև գազարի, բազուկի և կաղամբի մասին: