Մերկելը քվեարկել է Բունդեսթագի ընտրություններում
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Անգելա Մերկելը քվեարկել է Բունդեսթագի ընտրություններում։ Իր ամուսին Յոախիմ Զաուերի հետ միասին նա նա այցելել է կենտրոնական ընտրատարածքի ընտրատեղամաս։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ԳԴՀ կանցլերը հեռացել է դահլիճից՝ չանելով ոչ մի հայտարարություն, միայն մի քանի անգամ գլխով անելով հեռուստախցիկների կողմը
Ավելի վաղ արդեն քվեարկել են Մերկելի առանցքային հակառակորդներ՝ սոցիալ-դեմոկրատների ղեկավար Մարտին Շուլցը, ինչպես նաև «կանաչների» կուսակցական ցուցակի առաջնորդ Ջեմ Օզդեմիրը։ «Գերմանիայի համար այլընտրանքից» և «Ազատ դեմոկրատական կուսդակցությունից» կանցլերի թեկնածուները որոշել են քվեարկել ոչ հրապարակային։
Ընտրատեղամասերը կաշխատեն մինչև ժամը 18։00-ն (Երևանի ժամանակով 20։00-ն)։ Դրանց փակումից հետո կհրապարակվեն էքզիտ-փոլերի առաջին տվյալները։ Նախնական պաշտոնական տվյալները կհրապարակվեն լույս երկուշաբթի գիշերը։