Իրանը վիրավորական է համարել Թրամփի՝ իր քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող որոշումը
ՄիջազգայինԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վիրավորական է համարել ԱՄՆ-ի կողմից Իրանի քաղաքացիների մուտքը երկիր արգելող որոշումը և հայտնել, որ այդ ամենի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կեղծավոր կարեկցանքն Իրանի ժողովրդի հանդեպ է՛լ ավելի անկեղծ չի թվում: Այս մասին Զարիֆը գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:
«Թրամփի կեղծավոր կարեկցանքն Իրանի ժողովրդի հանդեպ է՛լ ավելի կեղծ է հնչում իր նոր ու առավել վիրավորական արգելքով, որով նա արգելում է այսպիսի ականավոր ժողովրդի մուտքն ԱՄՆ», - գրել է Զարիֆը:
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստացրել է մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ, այդ թվում՝ Վենեսուելայի, ԿԺԴՀ-ի և Իրանի քաղաքացիների: Վենեսուելայի, ԿԺԴՀ-ի և Իրանի քաղաքացիների մուտքի արգելքն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 18-ին: «Սև ցուցակում» կներառվեն նաև Եմենի, Լիբիայի, Սիրիայի և Սոմալիի քաղաքացիները, իսկ Սուդանը ցուցակից հանվել է:
Թրամփն ինքը բացատրել է իր որոշումը «ներգաղթյալների անվտանգ ընտրության անկարողությամբ»: