ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը կզբաղեցնի Բունդեսթագի 709 տեղերից 246-ը
ՄիջազգայինԱնգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միություն- Քրիստոնեասոցիալական միություն պահպանողական դաշինքը կզբաղեցնի Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի 709 տեղերից 246-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են նախօրյակին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնք սեպտեմբերի 25-ին հրապարակել Է Համերկրային ընտրական հանձնաժողովը:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կստանա 153 մանդատ, ինչը 40-ով պակաս Է 2013 թվականին կայացած նախորդ ընտրությունների ցուցանիշից: «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը, որն ավելի վաղ ներկայացված չի եղել խորհրդարանում, կզբաղեցնի 94 տեղ: Ազատ դեմոկրատական կուսակցությանը բաժին կհասնի 80 տեղ, «Կանաչներին»՝ 67, Ձախ կուսակցությանը՝ 69 տեղ:
Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 76,2 տոկոս, ինչը 4,7 տոկոսով բարձր Է, քան 2013 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: