Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Հայերեն տպագիր առաջին գիրքը, պարբերականը, քարտեզը ներկայացված են Գրատպության թանգարանում

Գրատպության թանգարանը, որտեղ ցուցադրված են 400 նմուշներ, բացառիկ թանգարան է, կենդանի օրգանիզմ, որը պարբերաբար կնորացվի ու կթարմացվի: Այս մասին սեպտեմբերի 25-ին Գրատպության թանգարանի բացմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Գրատպության 500-ամյակին, երբ Երևանն ընտրված էր որպես գրքի մայրաքաղաք,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով Հայաստանի ազգային գրադարանի ղեկավարությունը լծվեց այս թանգարանի ստեղծմանը: Կարծում եմ` սա բացառիկ թանգարան է, կենդանի օրգանիզմ, որը պարբերաբար կնորացվի ու կթարմացվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  նախարարը:

 Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանիխոսքով`   թանգարանն ունի  ճանաչողական, կրթական նշանակություն: «Այն բաղկացած է վեց սրահներից` «Գրի ակունքները», «Հայոց այբուբենը», «Հայ գրատպության առաջնեկները», «Հայկական գրատպության սփյուռքը», «Գրահրատարակչություն», «Գրի հավերժությունը»:  Սրահներում ներկայացված է հայ գրատպության ուղին առաջին գրքից սկսած մինչև մեր օրերը:  Թանգարանի շնորհիվ աշակերտները, ուսանողները կհասկանան, թե ինչ է հայ գիրքը, ինչ ճանապարհ է այն անցել: Ըստ իս` այս կառույցը կարող է գրքի հետազոտման խոշորագույն կենտրոններից մեկը լինել, քանի որ աշխարհում գրատպության թանգարանները սակավ են»,- ընդգծեց Զարգարյանը:

Թանգարանի նպատակը գրատպության անցած ուղին, նրա երախտավոր զավակների ստեղծած ժառանգությունը սերունդներին ներկայացնելն է:

«Թանգարանում կան ցուցանմուշներ նախագրային շրջանից մինչև տպագիր գիր ընկած ժամանակահատվածը: Վեց սրահում կարելի է գտնել սեպագիր արձանագրություններ, գրչության տեսակներ, եվրոպացի հրատարակիչների գործերում փայտափորագիր հայոց այբուբենը, հայերեն տպագիր առաջին գիրքը` «Ուրբաթագիրքը», առաջին Աստվածաշունչը, «Համատարած աշխարհացույցը»,  քարտեզը, պարբերականը` «Ազդարարը» և այլ նմուշներ»,-շեշտեց Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը:

Նա հավելեց, որ «Հայկական գրատպության սփյուռք» սրահում ներկայացված են Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Ամստերդամում և այլ երկրներում տպագրված հայկական գրեր: «Այցելուն կարող է ընդհանուր պատկերացում կազմել տպագրավայրերի համառոտ պատմության, ինչպես նաև ներկայացված գրքերի մասին»,-եզրափակեց թանգարանի վարիչը:

Գրատպության թանգարանը բացվեց Հայաստանի ազգային գրադարանում, քանի որ այն համարվում է հայերեն տպագիր նյութի ամենամեծ պահոցը: Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որոնք ոչ ֆորմալ կրթության համար ինտերակտիվ միջավայր են ստեղծում: Այն հայ գրքի հետազոտման կենտրոն դառնալու միտում ունի:

21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ կարևորելով նաև հայ գրքի ռազմավարական նշանակությունը, աշխատանքներ են տարվում ստեղծելու համահայկական թվային գրադարան, որի նպատակը գրքի երկարաժամկետ պահպանությունը և հասանելիությունը ապահովելն է:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»