Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն Մանվելյան Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան  Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ» Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա Սողոմոնյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ» Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ» Եթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ» Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»


Չեմ վիրավորվում, բայց կարծում եմ, որ անցածս ուղին վաստակավոր է. Սոնա Շահգելդյան

Lifestyle

Asekose.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանի հրամանագրերով` Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի և նշանակալի ավանդի համար մի խումբ  մարդիկ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:

Մշակույթի ոլորտում վաստակավոր արտիստի կոչման են արժանացել Սիրուշոն, Մհերը, Արամեն, Մկրտիչ Արզումանյանը և այլք:

Asekose.am-ը զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ, ով զրույցի ընթացքում անդրադարձել է վաստակավոր արտիստի կոչում ստացած արտիստներին, ինչպես նաև այն փաստին, որ ինքը նրանց ցանկում չի եղել.

«Չգիտեմ, ապագայում կստանամ վաստակավոր արտիստի կոչում, թե ոչ, բայց մի բան հաստատ է՝ երբ այդ կոչմանն արժանանամ, անպայման պիտի հարց ուղղեմ ու հասկանամ, թե ինչի համար եմ ստանում, արդյո՞ք արժանի եմ այդ կոչմանը, թե ոչ: Չեմ վիրավորվում, բայց ինքս իմ մասին պետք է ասեմ, որ կարծում եմ անցածս ուղին վաստակավոր է»:

Երգչուհի, շնորհավորելով վաստակավորի կոչում ստացած իր կոլեգաներին, խոստովանեց, որ իր՝ վաստակավոր արտիստի կոչմանը չարժանանալն իրեն չի տխրեցում, քանի որ իր համար կան շատ ավելի առաջնային և կարևոր արժեքներ.

«Առհասարակ, ես համեստ երգչուհի ու մարդ եմ, ժողովուրդն ամեն ինչ շատ լավ տեսնում է, գիտի, թե ով է արժանի բարձր կոչումների, իսկ ով՝ ոչ. սա է ինձ համար ամենակարևորը: Բավական երկար տարիներ եմ երգում ու մեծ ճանապարհ եմ անցել,  ժողովրդի սերն ու  «Նոր ալիք» մրցույթում առաջին տեղը զբաղեցնելը, կարծում եմ` ամենամեծ վաստակն է: Սրանք են իմ համար թերևս առաջնայինը, մնացածն ինձ համար մեկ է, ուշադրություն չեմ դարձնում նման բաների: Շատ ու շատ արժանի մարդիկ կան, ովքեր ևս չեն ստացել վաստակավորի կոչում: Բոլոր դեպքերում չմոռանամ շնորհավորել կոլեգաներիս՝ ցանկանալով նորանոր հաջողություններ»:

Սոնա Շահգելդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրեր առաջ մասնակցել է Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած   ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի համերգին, ինչն իր համար մեծ պատիվ է եղել.

«Կոբզոնին տեսել էի դեռ վաղուց` «Նոր ալիք» մրցույթի ժամանակ, և ինձ համար մեծ պատիվ ու հպարտություն էր նման մարդկանց հետ համերգների մասնակցելը, կենդանի հնչողությամբ կատարեցի Առնո Բաբաջանյանի "Верни мне музыку" երգը և շատ ջերմ ընդունելության արժանացա հանդիսատեսի կողմից»:

Զրույցում Սոնան նշեց, որ տարվա ավարտը ևս իր համար ստեղծագործական ակտիվ գործունեությամբ է աչքի ընկնելու.

«Ինչպես գիտեք, ես չեմ դադարում աշխատել, ամեն անգամ նոր կերպ եմ ներկայանում: Այս տարի ևս շատ աշխատեցի, մի քանի օրից ևս մեկ նոր՝«Դարերի շունչ» տեսահոլովակս կներկայացնեմ: Ինչպես նաև շատ ու շատ անակնկալներ կլինեն իմ շատ սիրելի հանդիսատեսի համար»:

Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՓոփոխություն բերողներն առաջին դասարանում․ Ուժեղ Հայաստան «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Volkswagen-ը իր գործարանի ամենամեծ արևային էլեկտրակայանում խոտհնձիչների փոխարեն 100 ոչխար է բաց թողել Եթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»«Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»«Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին