Թուրքիան դադարեցրել է քրդական Rudaw ալիքի հեռարձակումն իր արբանյակով
ՄիջազգայինԹուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բաժինը (RTUK) դադարեցրել է քրդական Rudaw ալիքի հեռարձակումն իր Turkcell արբանյակով: Այս մասին հայտնում է Rudaw ռադիոկայանը, որը մտնում է հոլդինգի մեջ:
Ռադիոկայանի տվյալների համաձայն՝ սա կապված է միջոցների հետ, որոնք Թուրքիան նախաձեռնում է Իրաքյան Քուրդիստանի դեմ՝ հանրաքվեի կապակցությամբ:
Հատնի է, որ արբանյակի միջոցով հեռարձակում է անցկացվել Թուրքիայում և Միջին Ասիայի երկրներում: Ընդհանուր առմամբ հեռուստաալիքը հեռարձակվում է 4 արբանյակով՝ աշխարհի 160 երկրում: