Իրաքը պետք է միասնական լինի հանուն ԻՊ ոչնչացման և Իրանի սաստման. Սպիտակ տուն
ՄիջազգայինԻրաքը պետք է միասնական լինի հանուն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացման և Իրանի սաստման, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը՝ այսօր Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեի հետ կապված:
«Մենք միասնական Իրաքի հույս ունենք՝ ԻՊ-ն ոչնչացնելու և Իրանին ետ մղելու համար»,- նշել է Սանդերսը՝ ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության փոխանցմամբ:
ԱՄՆ-ն ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ խիստ դեմ է Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացմանը և պաշտպանում է Իրաքի տարածքային ամբողջականությունը: