Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Նշաններ, որոնք ցույց են տալիս, որ հենց դուք եք քայքայում ձեր հարաբերությունները

Մի շտապեք ամեն ինչ հերքել: Ուշադրություն դարձրեք անհանգստացնող նշաններին և լրջորեն վերաբերվեք դրանց ու փորձեք ուղղվել, քանի որ դա կարող է փրկել ձեր միությունը և օգնել ձեզ խուսափել ճակատագրական սխալներից, որոնք քայքայում են սերը: Կամ, հակառակը, խոստովանեք ինքներդ ձեզ, որ զգացմունքները արդեն սպառվել են:

 

Կախվածություն

«Երրորդը ավելորդ» է ժամանակակից զույգերի մոտ ոչ թե գրավիչ գործընկեր-սիրեկանն է, այլ սմարթֆոնը, որին կանայք հաճախ ավելի շատ ուշադրություն են դարձնում, քան սիրելիին: Նշաններ` դուք ձեր սիրած տղամարդու կողքին եք, սակայն գրում եք հեռախոսով և անհանգիստ եք` հանկարծ WiFi կապը չկորի: Եթե այսպիսի բան կանոնավոր կերպով է տեղի ունենում, մի զարմացեք, եթե նրա մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դուք ունեք ավելի կարևոր գործեր, քան նա: Սովություն դարձրեք մի կողմ դնել հեռախոսը, երբ միասին եք:

Առաջնահերթություններ

Աշխատավայրում ամեն ինչ հասցնելը, մասնագիտորեն կայանալը իհարկե գովելի է: Առողջ հավակնությունները կարիերայում զարդարում են կնոջը: Սակայն մտածեք, թե ինչ կարող է արժենալ ձեզ գլխապտույտ հաջողությունը: Եվ արդյո՞ք այն այդքան արժեքավոր կլինի միայնակության մեջ: Յուրաքանչյուր կայացած մասնագետ կարողանում է գրագետ կերպով դասակարգել առաջնահերթությունները: Շաբաթն առնվազն 1-2 անգամ սիրելիի հետ կինո հաճախեք, ռոմանտիկ անակնկալներ պատրաստեք, ցույց տալով, որ ձեր հետաքրքրությունները չեն սահմանափակվում աշխատանքային հանդիպումներով և գործուղումներով:

600x580

Հաճոյախոսություններ

Եթե դուք համարում եք, որ միայն կանանց է պետք կանոնավոր կերպով հաճոյախոսել, ապա մի զարմացեք, եթե ձեր տղամարդը մշտապես փնթփնթում է և ամեն ինչից դժգոհում: Հիացմունքի և քաջալերման խոսքերը անհրաժեշտ են երկուսին էլ: Տղամարդու հանեդեպ այդպիսի վերաբերմունքի բացակայությունը կարող է բերել հարաբերությունների քայքայման: Ուղղարկեք մի քանի հաճելի հաղորդագրություններ ձեր սիրելիին, ստիպելով նրան ժպտալ և կրկին սիրահարվել ձեզ:

Ձևականություն

Մեկ այլ նշան է, երբ դուք ձեզ բռնացնում եք այն մտքի վրա, որ մոտ մարդու հետ շփումը դարձել է ավելի ձևական: Օրինակ, ձեր պատմությունները դադարել են լինել «կենդանի» այլ նման են «իրականացված աշխատանքի զեկույցի», երկխոսությունից բացակայում են բոլոր մանրուքները, էմոցիաները:

Մանրուքներ

Թափթված իրեր, չափազանց բարձր ծիծաղ, հեռուստացույցով միշտ նույն ծրագիրը դիտելը, կարծում եք խնդիրը իրո՞ք նրա մեջ է: Դուք հասկանում եք, որ մանրուքները, որից կազմված էր ձեր կյանքը, սկսել են ձեզ վրդովվեցնել, չնայած, ոչ այդքան վաղուց դուք դրանց ուշադրություն չէիք դարձնում:

600x580

Պահանջներ

Ամենատարածված կանացի սխալներից են վերջնագրերը և զույգին երեխայի պես պատժելու ցանկությունը: Ամեն անգամ, երբ նա սխալ է անում, դուք սպառնում եք գնալ: Տղամարդկանց մեծամասնությունը չի սիրում այդպիսի կանանց: Փորձեք լինել ավելի հանդուրջող, սովորեք ներել, բաց եղեք երկխոսության համար:

Վստահություն

Երբեմն դուք քայքայում եք հարաբերությունները, քանի որ չեք կարողանում մինչև վերջ ինքներդ ձեր հետ անկեղծ լինել: Պատասխանեք հետևյալ հարցերին. «Դուք վստահու՞մ եք ձեր զույգին», թե երբ տխրում/ուրախանում եք, ցանկանում եք ավելի շուտ ձեր ապրումներով կիսվել ընկերուհու կամ մայրիկի հետ: «Ձեր համար իրո՞ք կարևոր է, թե ինչ է տեղի ունենում ոչ միայն նրա կյանքում, այլև հոգում»: «Դուք պատրա՞ստ եք երկխոսության խնդրահարույց/ոչ հաճելի հարցերի շուրջ», թե ամեն անգամ փորձում եք լռեցնել խնդրահարույց հարցերը, դրանք քննարկելու փոխարեն:

Աղբյուր` LADYNEWS.am

Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ)