Չինաստանի իշխանություններն արգելափակել են WhatsApp-ը
ՄիջազգայինՉինաստանում արգելափակել են WhatsApp մեսենջերը, հայտնում է The New York Times-ը:
Նշվում է, որ դա արվել է հոկտեմբերի 18-ին նշանակված Չինաստանի կոմունիստական կուսակցության XIX համագումարի նախաշեմին:
Մեսենջերը Facebook-ի վերջին արտադրանքն էր, որ մինչև վերջերս հասանելի էր մնում Չինաստանի տարածքում: Մինչ այդ երկրի իշխանություններն արգելափակել էին հենց սոցիալական ցանցը, ինչպես նաև Instagram-ը:
Ավելի վաղ WhatsApp-ի աշխատանքում գրանցվել են ժամանակավոր խափանումներ: Հուլիսին անհասանելի է դարձել տեսաչաթի գործառույթը, անհնար է դարձել փոխանցել ֆայլեր, պատկերներ և ձայնային հաղորդագրություններ: Այժմ երկրում օգտատերերի մեծ մասի համար անհասանելի է դարձել նաև տեքստային հաղորդագրությունների փոխանակումը՝ չնայած առանձին դեպքերում այդ գործառույթը դեռ աշխատում է: