Սյուզի Մելիքյանը` նոր ընտրյալ ունենալու լուրերի մասին
LifestyleLife.Tert.am-ը գրում է.
Էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ երգչուհի Սյուզի Մելիքյանը նոր ընտրյալ ունի։ Բլոգերը հրապարակել է երգչուհու ենթադրյալ ընտրյալի լուսանկարը։ Tert.am Life–ի հետ զրույցում Սյուզին կտրականապես հերքեց լուրերը, որ սիրային կապ ունի լուսանկարի տղամարդու հետ:
«Դա ապատեղեկատվություն է` շատ ձևով ներկայացված ապատեղեկատվություն, եսիմ որտեղից գտած անիմաստ նյութ։ Ես այլ կերպ մեկնաբանել չեմ կարող»,– ասաց նա։
Մեր հարցին` ինքը ճանաչո՞ւմ է լուսանկարի տղամարդուն, Սյուզին պատասխանեց, որ այլ հարցերի պատասխանել չի ցանկանում. «Ես չեմ ուզում այս լուսանկարի մարդն ինձանով փիառվի։ Ես հստակ ասում եմ, որ դա ապատեղեկատվություն է»։
Շարունակությունը՝ այստեղ.