Ռուսաստանը փորձարկել է «Տոպոլ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
Միջազգային«Տոպոլ»միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացվել Աստրախանի շրջանի Կապուստին Յար հրաձգարանից։ «Տոպոլի» արձակման արդյունքում ստացված տեղեկություններն օգտագործվելու են ՀՕՊ հաղթահարման արդյունավետ միջոցների ստեղծման համար, հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ՊՆ-ի տվյալներով «արձակման նպատակն է եղել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հեռանկարային ռազմական սարքավորման փորձարկումը»։
Հրթիռի ուսումնական մարտական մասը խոցել է Ղազախստանի Սարի- Շագան հրաձգարանում պայմանական թիրախը։