Փայլանը բոլորին հրավիրել է կալանված լրագրողների դատին
ՄիջազգայինԹուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատան» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջով բոլորին հրավիրել է Cumhuriyet պարբերականի կալանված լրագրողների դատական նիստին։
«Cumhuriyet պարբերականի գործով 3-րդ դատական նիստին արդարություն փնտրողները կրկին Չաղլայանի դատարանում են, լրագորղների կողքին։ Թող այսօր ազատության օր լինի»,-գրել է Կարո Փայլանը։